Հայտնի  են ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբների մրցակիցները
Սպորտ
09:00 11/08/2020
Հայաստան

Հայտնի են ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբների մրցակիցները

Օգոստոսի 10-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։

Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» կհյուրընկալվի ղազախական «Կայրաթին»: Բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» Երևանում կընդունի մակեդոնական «Ռենովային»:

Գյումրիի «Շիրակը» Ռումինիայում կմրցի «Ստյաուայի» հետ: Եթե կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված որևէ փոփոխություն չլինի, հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ դաշտի տեր ակումբի երկրում։

Placeholder
Հայտնի են ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբների մրցակիցները