Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ
Քաղաքական
16:41 11/08/2020
Աշխարհ

Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ

Եվրամիությունը (ԵՄ) վերանայում է իր հարաբերությունները Բելառուսի հետ` երկրում նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունը։

Նշվում է, որ Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք երկրի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն:

«Ներկայումս Եվրամիության և Բելառուսի միջև հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը դիտարկվում է նախագահական ընտրությունների հետ կապված զայրացնող իրադարձությունների շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս հարցով պատրաստվում է ԵՄ 27 անդամ երկրների համատեղ հռչակագիր: Փաստաթղթի հրապարակման ամսաթիվը չի նշվել:

Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ժակեկ Կապուտովիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը կարող է քննարկել Բելառուսում նախագահական ընտրություններից հետո երկրի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը։

Placeholder
Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ