«Apple» -ի ղեկավարը՝ արդեն միլիարդատեր
Տնտեսություն
10:25 11/08/2020
Աշխարհ

«Apple» -ի ղեկավարը՝ արդեն միլիարդատեր

Ամերիկյան «Apple» ընկերության ղեկավար Թիմ Քուքը դարձել է  միլիարդատեր, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ Քուքը միացել է ամենաէլիտար գործադիր ակումբներից մեկին։ Նրա ունեցվածքը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Միևնույն ժամանակ, չի նշվում գործարարի ունեցած գումարի հստակ չափը:

Ըստ «Bloomberg»-ի միլիարդատերերի ինդեքսի, նրա ունեցվածքը գերազանցել է 1 միլիարդ դոլարը այն բանից հետո, երբ «Apple»- ի բաժնետոմսերի արժեքն աճել է գրեթե 5% -ով: Նշվում է, որ այժմ ընկերության շուկայական արժեքը կազմում է 2 տրիլիոն դոլար:

Քուքին է պատկանում «Apple»- ի 848 հազար բաժնետոմս (արժեթղթերի ընդհանուր թվի 0,02%), որի արժեքը մոտ 375 միլիոն դոլար է: Մեկ բաժնետոմսի գինը 444,45 դոլար է։

 

Placeholder
«Apple» -ի ղեկավարը՝ արդեն միլիարդատեր