Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Քաղաքական
11:16 12/08/2020
Աշխարհ

Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ

Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում շարունակվում են ինքնաբուխ բողոքի ակցիաներն ու անվտանգության ուժերի բախումները: Առաջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է մոտ հինգ հազար մարդ: Երկրում արգելափակված է ինտերնետը: Ըստ պաշտոնական թվերի՝ ցույցերի ընթացքում մեկ մարդ սպանվել է, գրում է dw.com-ը։

Միևնույն ժամանակ, «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է՝ Մինսկում ձերբակալվել են Բելառուսում անկարգությունների համակարգողները։

Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը բելառուսական հյուրանոցում սենյակ է վարձել: Նա ուղղորդել է երեք ենթակաների գործողությունները: Ոստիկանների հետ բախումների արդյունքում, ըստ ՆԳՆ-ի, արդեն ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, անկարգությունների արդյունքում տուժել են տասնյակ պահակախմբեր և ցուցարարներ:

Ավելի վաղ, dw.com-ը գրել էր, որ բախումների հետևանքով գրեթե մեկ մլն վիրավոր կա։ Կայքի տվյալներով՝ վիրավորներին օգնություն տրամադրելու համար հավաքվել է շուրջ մեկ մլն դոլար գումար։ Սակայն, ըստ աղբյուրի, դեռևս պարզ չէ՝ ինչպես է ծախսվելու գումարը։

Նշվում է, որ դրամահավաքը կազմակերպվել էր դեռ շաբաթներ առաջ։

Ըստ աղբյուրի, օգոստոսի 12-ի առավոտյան Մինսկում մասամբ վերականգնվել է ինտերնետի հասանելիությունը. «Ընթերցողները հայտնում են, որ սոցիալական ցանցերը, «Տելեգրամը» և այլ ռեսուրսներ սկսել են աշխատել:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Մինսկում սկսվել են նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, ըստ որի, Բելառուսի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, գործող  ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել էր ձայների 80.08% -ը։

 

Placeholder
Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ