Հայ արագավազորդներն ու ցատկորդները սեպտեմբերին կմեկնեն Թուրքիա և Ռումինիա
Սպորտ
17:44 13/08/2020
Հայաստան

Հայ արագավազորդներն ու ցատկորդները սեպտեմբերին կմեկնեն Թուրքիա և Ռումինիա

Կորոնավիրուսի պատճառով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները շարունակում են չեղարկել կամ հետաձգել օրացուցային մրցաշարերը։ Իսկ ահա Բալկանյան երկրների աթլետիկայի ասոցիացիան  ծրագրով նախատեսված երկու ավանդական  միջոցառում կանցկացնի սեպտեմբերին։

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, այդ ամսի 12-13-ին Թուրքիայում կմրցեն մինչև 20 տարեկան, իսկ 29- 30-ին՝  Ռումինիայում ՝ մեծահասակ մարզիկները։ 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասել է, որ անցյալ տարվա արդյունքներով  են որոշվել  թիմերի կազմերը։ Նախատեսված է Թուրքիա գործուղել երեք, իսկ Ռումինիա ՝ շուրջ ութ մարզիկ-մարզուհի։ Երիտասարդները  արագավազորդներ են և ցատկորդներ։ Մեծահասակները  կպայքարեն ցատկերում, միջին տարածության /1800 և 1500 մետր/,  3000 մետր հեռավազքում և խոչընդոտավազքում։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը ցանկանում է Հայաստանի աթլետներին տեսնել Բալկանյան երկրներում կայանալիք բոլոր ստուգատեսներում, քանզի դրանք չափազանց օգտակար են վարպետության առաջընթացի և մրցափորձի հարստացման առումով։ Առաջիկա  գործուղումների համար միակ խնդիրը թերևս միջազգային մրցուղերթների թույլտվություն ունենալն է, որը  բացատրվում է հայտնի համավարակով։ Աթլետիկայի մարդիկ հույս ունեն, որ հարցը լուծում կստանա։ Այդ ակնկալիքով են նրանք շարունակում  մարզումները ։

 

Placeholder
Հայ արագավազորդներն ու ցատկորդները սեպտեմբերին կմեկնեն Թուրքիա և Ռումինիա