Մեկնարկել է Կառավարության նիստը. օրակարգում են սոցիալական աջակցության 23-րդ և 24-րդ նախագծերը
Քաղաքական
11:27 13/08/2020
Հայաստան

Մեկնարկել է Կառավարության նիստը. օրակարգում են սոցիալական աջակցության 23-րդ և 24-րդ նախագծերը

Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը, օրակարգում 39 հարց է, որից մեկը գաղտնի է, և  միայն 3-ը ՝ զեկուցվող։

Չզեկուցվող հարցերից մեկի՝ 30-րդ հարցի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ երկու կետում տվյալների ճշգրտման կարիք կա, աշխատակազմը տեղյակ է, մինչև ստորագրումը այդ ճշգրտումը կարվի։

Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ խմբագրական բնույթի՞ ճշգրտում է։ Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշեց՝ այո։

Չզեկուցվող հարցերի փաթեթի վերաբերյալ այլ հարցեր ու առաջարկներ չկային։ Այն ամբողջությամբ ընդունվեց։

Նշենք, որ օրակարգում են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների զեզոքացման 23-րդ և 24-րդ միջոցառումները հաստատելու նախագծերը։

Placeholder
Մեկնարկել է Կառավարության նիստը. օրակարգում են սոցիալական աջակցության 23-րդ և 24-րդ նախագծերը