Էդմոն Մարուքյան. Համոզված եմ, որ Մանեի հետ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք
Քաղաքական
10:14 14/08/2020
Հայաստան

Էդմոն Մարուքյան. Համոզված եմ, որ Մանեի հետ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք

«Լուսավոր Հայաստանբ» կուսակցության ու համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առողջություն է մաղթել իր գործընկեր Մանե Թանդիլյանին։ 

«Մեր Մանեին առողջություն եմ մաղթում: Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես:

Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝ հանուն մեր պետականության և հայրենիքի»,-գրել է Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Մանե Թանդիլյանը տեղեկացրեց՝ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում մանդատը։
 

Placeholder
Էդմոն Մարուքյան. Համոզված եմ, որ Մանեի հետ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք