ՌԴ-ն սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը
Աշխարհում
10:36 17/08/2020
Աշխարհ

ՌԴ-ն սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը

Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ բոլոր կամավորները, որոնք ընդունել են պատվաստանյութը,  իրենց լավ են զգում:

«Այսօր կատարվում են կլինիկական փորձարկումներ, բոլոր կամավորները, որոնք ընտրվել են հատուկ ձևով, իրենց լավ են զգում: Նրանք, ովքեր ստացել են պատվաստանյութը, որևէ ախտանշան չունեն, ներարկման հատվածում նույնիսկ աննշան կարմրություն չկա», - ասել է Պոպովան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրանցված պատվաստանյութի քաղաքացիական շրջանառությունը կսկսվի հետազոտության երրորդ փուլից մոտ մեկ ամիս անց:

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանն աշխարհում առաջինն է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել։

Placeholder
ՌԴ-ն սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը