Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարությունյան. Աշխատատեղեր բացեք, եթե կարող եք, թե չէ ասֆալտ փռելով մարդկանց չեք կշտացնի
«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը գրում է. «Նիկոլը հերթական անգամ գնացել է փռած ասֆալտի վրա նկարվելու: Երկրում այն աստիճան վատ իրավիճակ է, որ ասֆալտ անելը դարձել է դարի իրադարձություն: Գնացեք աշխատատեղեր բացեք, տնտեսություն զարգացրեք, եթե կարող եք, թե չէ ասֆալտ փռելով մարդկանց չեք կշտացնի: Բանը հասել է նրան, որ մի գյուղում 600 մետր ասֆալտ են անում` վարչապետ, նախարար, մարզպետ ու էլ ինչ պաշտոնյա ասես` գնում նկարվում են էդ ասֆալտի ֆոնին:
Ամոթը լավ բան է, թարգեք էդ շոուները»:
Բ.Հարությունյանը նաև գրել է, որ Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամով և ազատվել աշխատանքից:
«Մարության Հայկն էլ է ազատվելուց առաջ պարգևավճար ստանալու և Աջափնյակի մետրոյով գնալու Չեխիա»,- գրել է ՀԿ նախագահը: