Օգոստոսի 29-ին կայանալիք  ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը նվիրված է Ուզբեկստանի անկախության օրվան
Սպորտ
19:29 17/08/2020
Աշխարհ

Օգոստոսի 29-ին կայանալիք ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը նվիրված է Ուզբեկստանի անկախության օրվան

Կորոնավիրուսի հետևանքով աստիճանաբար ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը, տեղեկացնելով․

«Ուզբեկստանի անկախության օրվան է նվիրվելու օգոստոսի 29-ին  կայանալիք  ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը։ Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։ Այդ ընտրությունը պատահական չէ, քանզի երևանցու գիտելիքները համապատասխանում են միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջներին։

100-ական  ընտրված բարձրակարգ   մարզիկ-մարզուհի կներկայացնեն հինգ քաշային կարգեր։ Հայաստանին հատկացված է հինգ տեղ․ Անդրանիկ Կարապետյան / 87 կգ /, Սամվել Գասպարյան / 102կգ /, գերծանքաշային Վարազդատ Լալայան։ Ընտրվածների թվում են նաև հեղինակավոր Սիմոն Մարտիրոսյանը և  Գոռ Մինասյանը։ Նրանք, սակայն, չեն մասնակցի  վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։

Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։

Մրցաշարի հաջողության դեպքում  նույն սցենարով կանցկացվի նաև  մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ շեշտը դրվելու է Մոսկվայում  հոկտեմբերի 31-ին սկսվող Եվրոպայի առաջնության վրա, քանզի այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է։ Տեղի կունենա նաև ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություն։ Մրցավարական հանձնաժողովում թեկնածու է առաջադրված  նաև երևանցի Արայիկ Ալավերդյանը»։

 

Placeholder