«Նորքի» ինֆեկցիոնը վերջին 6 ամիսներին սպասարկել է շուրջ 11.000 պացիենտի
Առողջություն
16:55 18/08/2020
Հայաստան

«Նորքի» ինֆեկցիոնը վերջին 6 ամիսներին սպասարկել է շուրջ 11.000 պացիենտի

«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ներկայացրել է վերջին 6 ամիսների ընթացքում  կատարված աշխատանքներն ու փոփոխությունները.

Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը ամբուլատոր։
Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։

Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։
Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։
Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։

Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ- հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։
Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։
Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում։

Placeholder
«Նորքի» ինֆեկցիոնը վերջին 6 ամիսներին սպասարկել է շուրջ 11.000 պացիենտի