Լորիս Ճգնավորյանը «Books for Peace Awards 2020»-ի դափնեկիր է
Մշակույթ
09:02 18/08/2020
Հայաստան

Լորիս Ճգնավորյանը «Books for Peace Awards 2020»-ի դափնեկիր է

Իրանահայ հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր։ Այս մասին տեղեկացնում է tehrantimes.com կայքը։

Մրցանակաբաշխությունը կայանալու է Հռոմում սեպտեմբերի 12-ին:

«Books for Peace Awards 2020»  մրցանակը հանձնվում  է 2017 թվականից։ Մրցանակը տրվում է այն աշխատանքի համար, որը կարողանում է մշակույթի և բառի միջոցով նպաստել խաղաղությանը։

tehrantimes.com-ը նաև հիշեցրել է, որ Լորիս Ճգնավորյանը ինքնամեկուսացման ժամանակ երաժշտություն է գրել կորոնավիրուսի համավարակի մասին։ Նա ասել է, որ վերջին չորս ամիսներին աշխատել է հատուկ գործի վրա։ 12 րոպեանոց ստեղածործությունը բաղկացած է երեք մասից՝ «Հարձակում», «Մահ» և «Կյանք»։

Լորիս Ճգնավորյանը, ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 13-ին Իրանի Բորուջերդ քաղաքում։  1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր։
Որպես իր սերնդի առաջատար դիրիժորներից մեկը, նա ղեկավարել է միջազգային նվագախմբեր ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Կոպենհագենում, Իրանում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Թայլանդում, Հոնկոնգում, Հարավային Աֆրիկայում և Դանիայում:

Placeholder
Լորիս Ճգնավորյանը «Books for Peace Awards 2020»-ի դափնեկիր է