Հայկ Մելիքյանի և Պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգի առցանց ցուցադրություն
Մշակույթ
15:29 18/08/2020
Հայաստան

Հայկ Մելիքյանի և Պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգի առցանց ցուցադրություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգների առցանց ցուցադրությունը։ Օգոստոսի 20-ին ժամը 19.00-ին ներկայացվելու է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգը‚ որը կայացել է «Music 20» առցանց միջազգային փառատոնի ընթացքում։ Համերգը ղեկավարում է դիրիժոր Ռուստեմ Աբյազովը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Համերգային ծրագրում ընդգրկված է Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիա թիվ 1 դաշնամուրի և լարային նվագախմբի համար‚ Վալենտին Սիլվեստրովի Էպիտաֆիա դաշնամուրի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունները։


 

Placeholder
Հայկ Մելիքյանի և Պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգի առցանց ցուցադրություն