Շաքի գյուղի մոտ հայտնաբերվածը սմերչի կրակված արկ էր
Հասարակություն
11:13 18/08/2020
Հայաստան

Շաքի գյուղի մոտ հայտնաբերվածը սմերչի կրակված արկ էր

Ինչպես հայտնել էինք՝ օգոստոսի 14-ին  Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք էր հայտնաբերվել: Հայտնաբերված սմերչ տեսակի հրթիռն անվտանգ էր

«Շաքի գյուղի մոտակա դաշտում հայտնաբերված սմերչ տեսակի հրթիռը վտանգավոր չէր»,-Panorama.am-ին ասաց արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ պատասխանելով դրա մասին մեր հարցին։
 
«Կրակված արկ է, սակայն երբ են կրակել, բնականաբար, չենք կարող իմանալ»,- ասաց նա։
 
Է.Զարգարյանն հայտնեց, որ անընդհատ տարբեր տեղերում զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ ահազանգեր լինում են, օպերատիվ խմբեր են մեկնում դեպքի վայրեր, արկեր են գտնում։

 Հիշեցնենք՝ փրկարարները սահմանազատել էին հրթիռի գտնվելու տարածքը։ Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։ Հայտնաբերված զինամթերքը ՊՆ աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք։
Placeholder
Շաքի գյուղի մոտ հայտնաբերվածը սմերչի կրակված արկ էր