Վերին Լարս անցակետի ռուսական կողմը կվերակառուցվի
Տնտեսություն
09:29 18/08/2020
Աշխարհ

Վերին Լարս անցակետի ռուսական կողմը կվերակառուցվի

«Վերին Լարս» անցակետի ռուսական կողմի վերակառուցումը կավարտվի մինչև 2023 թվականը՝ «Միջազգային կոոպերացիա և արտահանում» ազգային ծրագրի շրջանակներում:  2021 թվականին անցակետի արդիականացման համար կտրամադրվի գրեթե 2 միլիարդ ռուբլի: ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ճանապարհային օբյեկտների կոմիտեից։

«Վերին Լարս անցակետի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները գտնվում են նախագծային և նախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրության փուլում, որը պետք է ավարտվի այս տարվա սեպտեմբերին: Շինմոնտաժային աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին: Ըստ նախնական հաշվարկների, 2021 թվականի համար պետք է հատկացվի 1,9 միլիարդ ռուբլի»,- հայտնել են մամուլի ծառայությունից, նշելով, որ աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականին։

Վերակառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ անցակետը գործում է ծայրահեղ լարված ռեժիմով` օրական մոտ 4 հազար մարդ նախագծային թողունակության պայմաններում  ավելի քան 13 հազար մարդ է անցնում անցակետով:

 

Placeholder
Վերին Լարս անցակետի ռուսական կողմը կվերակառուցվի