Դեյր-էլ-Զորի մոտ ռուս գեներալ է սպանվել
Քաղաքական
10:42 19/08/2020
Տարածաշրջան

Դեյր-էլ-Զորի մոտ ռուս գեներալ է սպանվել

ՌԴ քննչական կոմիտեն գործ է հարուցել Սիրիայում ռուս սպայի մահվան և ևս երկու զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկատվություն է տարածվել գերատեսչության կայքում:

Միջադեպը տեղի է ունեցել մեկ օր առաջ Դեյր-էլ-Զորի մոտ: Ճանապարհի եզրին, որով հումանիտար գործողություններից հետո վերադատնում էր զինվորական շարասյունը, գործել է ինքնաշեն ռումբը: Ավագ ռազմական խորհրդատուն, որը գեներալ-մայորի կոչում ուներ, լուրջ վնասվածքներ էր ստացել, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

«Քննչական կոմիտեի քննիչները, որոնք այժմ ծառայություն են անցկացնում Սիրիայում, կկազմեն հանցավոր ոտնձգության բոլոր մանրամասները: Մեր զինծառայողների մահվան և վիրավորման մեջ մեղավորների բացահայտումը ոչ միայն պարտականություն, այլև պատվի հարց է»,- ասված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ:

Իրավապահ մարմնի ղեկավար Ալեքսանդր Բաստրկինը շեշտել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան, Սիրիայում ռուս զինծառայողների դեմ կատարված յուրաքանչյուր հանցագործություն հետաքննվում է մանրակրկիտ կերպով՝ այդ պետության իրավասու մարմինների ներգրավմամբ և աջակցությամբ:

Նա նաև ցավակցություն է հայտնել հանգուցյալի հարազատներին:

Placeholder
Դեյր-էլ-Զորի մոտ ռուս գեներալ է սպանվել