Թուրքիայում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն
Իրավունք
11:00 20/08/2020
Աշխարհ

Թուրքիայում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն

Թուրքական Անթալիայի ռեստորաններից մեկում սպանվել է  ադրբեջանի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը՝ Լոտու Գուլի կեղծանվամբ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Բաքվի իրավապահ համակարգում աղբյուրին։

Նշվում է, որ մաֆիայի ղեկավարին ատրճանակից կրակել է մի տղամարդ, որը նրա հետ նույն սեղանին նստած ընթերելիս է եղել։ Սալիֆովը գլխից է վնասվածք ստացել, հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։

Ըստ աղբյուրի, մարդասպանը դիմել է փախուստի, ավելի ուշ նրան ձերբակալել են Դենիզլի քաղաք տանող մայրուղու վրա:

Գազետա.ռու-ն գրում է, որ նախնական տեղեկատվության համաձայն, ձերբակալվածը նույնպես քրեական աշխարհի ներկայացուցիչ է Խան Ահմեդլինսկիյ մականունով, որը Գուլիի մերձակա շրջապատից է։
 

Placeholder
Թուրքիայում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն