Բելառուսի ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների
Աշխարհում
18:54 20/08/2020
Աշխարհ

Բելառուսի ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների

Բելառուսի ֆուտբոլի բարձրագույն, առաջին և երկրորդ լիգաների  առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների՝ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին ասված է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ, որն էլ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված, որոշում է կայացրել Բելառուսի Հանրապետության ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները անցկացնել առանց հադիսատեսի», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մարզադաշտերը երկրպագուների համար փակ չէին նույնիսկ գարնանը՝ կորոնավիրուսային հիվանդության բռնկման պիկի ժամանակ:

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին: ԿԸՀ վերջին տվյալների համաձայն, ընտրություններում հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ձայների 80,1%-ով։ Երկրորդ տեղը 10.12% -ով զբաղեցրել է Սվետլանա Տիխանովսկայան, ով համարվում էր Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը։  Նա չի ճանաչել ընտրությունների արդյունքները:

Placeholder