Ճապոնիայի կառավարությունը մարզական միջոցառումների ժամանակ կպահպանի սահմանափակումները
Սպորտ
19:00 20/08/2020
Աշխարհ

Ճապոնիայի կառավարությունը մարզական միջոցառումների ժամանակ կպահպանի սահմանափակումները

Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պատճառով մտադիր է  մարզական միջոցառումների ժամանակ պահպանել սահմանափակումները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Այժմ ասպարեզներում և մարզադաշտերում  կարող է միանգամից  ներկա լինել ոչ ավելի, քան 5000 հանդիսատես։ Հուլիսին թույլ էր տրվել  ոչ ավելի, քան 1000 երկրպագու:

COVID-19- ի տարածումը կանխելու համար Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն բնակիչներին հորդորել է  նվազեցնել  երթևեկը երկրի ներսում։ Բացի այդ, բարերն ու ռեստորանները  ամռանն  աշխատանքը կավարտեն ժամը  22: 00-ին։

Աշնանը «Տոկիո -2020»-ի  կազմկոմիտեն, երկրի կառավարությունը և քաղաքային իշխանությունները կսկսեն կազմել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ցանկը:

Placeholder