20.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 263 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:05 20/08/2020
Հայաստան

20.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 263 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 263 նոր դեպք, առողջացել է 250 մարդ։ Մեկ օրում մահացել է 5 մարդ, որից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Այսպիսով, օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42319 դեպք, որոնցից 35476-ն` առողջացած, մահացել է 1087 մարդ, որից 251-ն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 190560 թեստավորում:

Placeholder
20.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 263 նոր դեպք է գրանցվել