Ազգային պատկերասրահում վերաբացվում  է «Դալի և Պիկասո»  ցուցահանդեսը
Մշակույթ
09:02 20/08/2020
Հայաստան

Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

Հայաստանի Ազգային պատկերասրահը երկար դադարից հետո վաղը վերաբացվում է: Առաջնորդվելով ՀՀ պարետի N 253 որոշմամբ՝ թանգարանի այցելուները պետք է պահպանեն հետևյալ կանոնները՝ 
թանգարանում այցելուները պարտադիր պետք է կրեն դիմակ և պահպանեն սոցիալական հեռավորություն: Այցելության ժամերն են 11.00-20.30։

Ազգային պատկերասրահից հայտնում են, որ վաղը վերաբացվում  է «Դալի և Պիկասո»  ցուցահանդեսը: Այն բաց կլինի ընդամենը 4 օր: Նախքան   արտակարգ   դրությունը  ձեռք   բերած տոմսերը ուժի մեջ են:

Հիշեցնենք,   որ   ցուցահանդեսը   ներկայացնում  է  Սալվադոր  Դալիի  և  Պաբլո Պիկասոյի  260  ստեղծագործություն  (քանդակ,  գրաֆիկա,  խեցեղեն)՝  «Искусство Наций»  հիմնադրամի  նախագահ,  մեկենաս  և  հավաքորդ  Ալեքսանդր  Շադրինի մասնավոր  հավաքածուից:  Այս ցուցահանդես-նախագիծն  արդեն  ներկայացվել  է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում,  այն  Դալիի  ստեղծագործությունների  խոշորագույն  և  Պիկասոյի խեցեգործական  աշխատանքների  ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Ցուցահանդեսը բացվել է մարտի 7-ին, պետք է գործեր  մինչև ապրիլի 26-ը, սակայն համավարակով պայմանավորված պատկերասրահը փակ էր։ 

Placeholder
Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը