Գեղարքունիքի մարզպետարանի խնայողություններն ուղղվեցին Դդմաշենի կամրջի վերանորոգմանը
Տնտեսություն
12:46 20/08/2020
Հայաստան

Գեղարքունիքի մարզպետարանի խնայողություններն ուղղվեցին Դդմաշենի կամրջի վերանորոգմանը

Կառավարությունն այսօրվա նիստում 12,5 միլիոն դրամ հատկացրեց Դդմաշենի կամուրջի վերանորոգման համար:

Այդ նպատակով 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյաը:
Վերջինս նշեց, որ Դդմաշենի մարզային նշանակության ճանապարհին գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր:

Նախարարը հավելեց, որ կամրջի չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում և  անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել: Նախագծով առաջարկվում է 2020 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում: Նրա խոսքով, հատկացվող 12,5 միլիոն դրամը Գեղարքունիքի մարզպետարանի խնայողություններից է և վերաբաշխումն արվում է դրա շրջանակներում:

Placeholder
Գեղարքունիքի մարզպետարանի խնայողություններն ուղղվեցին Դդմաշենի կամրջի վերանորոգմանը