Պեսկովը նշել է, որ տարբեր երկրներ միջամտում են Բելառուսի գործերին
Քաղաքական
16:06 20/08/2020
Աշխարհ

Պեսկովը նշել է, որ տարբեր երկրներ միջամտում են Բելառուսի գործերին

Կրեմլը կարծում է, որ տարբեր երկրներ ուղղակիորեն և անուղղակիորեն խառնվում են Բելառուսի գործերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,  ում խոսքը փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

«Ես չեմ նշելու, թե որոնք են այդ ուժերն ու երկրները: Մենք ասում ենք, որ տեղի է ունենում անուղղակի և նույնիսկ ուղղակի միջամտություն: Մենք անհանգստացած ենք այդ կապակցությամբ»,- ասել է Պեսկովը:

ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը շեշտել է, որ Բելառուսը պետք է ինքնուրույն լուծի ներքին խնդիրները ՝ առանց արտաքին ազդեցության:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Placeholder
Պեսկովը նշել է, որ տարբեր երկրներ միջամտում են Բելառուսի գործերին