ՎՏԲ-Հայաստան Բանկն անցնում է հաճախորդների սպասարկման նոր ձևաչափի
Տնտեսություն
18:17 21/08/2020
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկն անցնում է հաճախորդների սպասարկման նոր ձևաչափի

ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնն այսուհետ սպասարկելու է իր հաճախորդներին CRM Dynamics 365 համակարգի միջոցով: Այս մասին հայտնում են բանկի մամուլլի ծառայությունից։ 

Կառավարման նոր համակարգը, որը Բանկը ներդրել է 2020թ. հուլիսին, կբարձրացնի հաճախորդների սպասարկման գործընթացի արդյունավետությունն՝ անընդմեջ վերլուծելով հաճախորդների տվյալները և պահպանելով հաճախորդի հետ փոխհարաբերության ողջ պատմությունը։ Դա թույլ կտա մի քանի անգամ ավելի արագ և որակյալ սպասարկել հաճախորդների դիմումները՝ նույնականացնելով հաճախորդին մինչև Բանկի  Կոնտակտային կենտրոնի համապատասխան աշխատակցին միանալը՝ ապահովելով անհատական սպասարկում:

Նորագույն CRM Dynamics 365 համակարգի մեկնարկը ՎՏԲ-Հայաստանի Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռել ստանալու իրենց հարցերի պատասխանները IVR (ինտերակտիվ ձայնային մենյու) ավտոմատ համակարգի միջոցով, որը Բանկի հաճախորդների համար ստեղծել է 27/4 ռեժիմով սպասարկվելունոր հնարավորություն:

Մասնավորապես, հաճախորդները կարող են առանց Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներին դիմելու և օպերատորին միանալու՝ ակնթարթորեն կատարել հետևյալ գործարքները.
• ստանալ տեղեկատվություն գործող վարկերի մասին SMS հաղորդագրությունների միջոցով. վարկային կոդը, հաջորդ վճարման ամսաթիվը և գումարը, վարկի մնացորդը, ժամկետանց գումարը և այլն:Դրա համար անհրաժեշտ է Բանկի IVR  համակարգում 87-87 հավաքելուց հետո ընտրել 1 թվանշանը:
• ստուգել քարտային հաշվի իրական մնացորդը, որի համար անհրաժեշտ է 87-87 հավաքելուց հետո IVR  համակարգի մենյուում ընտրել 2 թվանշանը, հավաքել քարտի համարը, բանկային կոդը և լսել քարտի մնացորդը:
• ստանալ դրամական փոխանցման գումարը քարտին՝ ձայնային հաղորդագրության միջոցով արագ դրամական փոխանցման մասին տվյալներ թողնելով:

Նոր համակարգի մեկնարկից հետո բանկի հաճախորդների 30%-ն, ովքեր նախկինում  զանգահարում էին Կոնտակտային կենտրոն և սպասարկվում անմիջապես Բանկի աշխատակիցների կողմից,  այժմ ստանում են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ավտոմատ կերպով՝ IVR  համակարգի միջոցով:

Բացի այդ,  յուրաքանչյուր զանգից հետո, հաճախորդին հնարավորություն է տրվում գնահատել աշխատակցի սպասարկման որակը, ինչպես նաև, ցանկության դեպքում, ձայնային հաղորդագրության միջոցով թողնել  իր կարծիքը կամ առաջարկությունները, ինչը թույլ կտա  մշտապես հետևել, վերլուծել և բարելավել հաճախորդների սպասարկման որակը, հաճախորդների առաջարկությունների հիման վրամշակել նոր պրոդուկտներ և ծառայություններ:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկն անցնում է հաճախորդների սպասարկման նոր ձևաչափի