Ինչո՞ւ են մարդիկ երկրորդ անգամ վարակվում կորոնավիրուսով
Աշխարհում
12:33 21/08/2020
Աշխարհ

Ինչո՞ւ են մարդիկ երկրորդ անգամ վարակվում կորոնավիրուսով

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի հանրային հիվանդանոցի մասնագետները պարզել են, թե ինչու են մարդիկ նորից վարակվում կորոնավիրուսով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսից մահացածների փայծաղը և ավշային հանգույցները՝ նկատելով, որ դրանցում բացակայում են բջջային կենտրոնները, որոնք ապահովում են օրգանիզմի դիմադրողականությունը։

Մասնագետները պարզաբանել են, որ հիվանդության ծանր դեպքերում օրգանիզմն արտադրում է բազմաթիվ ցիտոկիններ, որտեղ իմունայինի փոխարեն ձևավորվում են վիրուսի բջջային կենտրոններ: Այս դեպքում վերականգնվածները կարող են նորից վարակվել:

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում  թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը՝ կորոնավիրուսային SARS-CoV-2-ն է: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 22,5 միլիոնը, մահացել է գրեթե 800 հազար մարդ:

 

Placeholder
Ինչո՞ւ են մարդիկ երկրորդ անգամ վարակվում կորոնավիրուսով