Դաժանորեն ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա
Առողջություն
14:03 21/08/2020
Հայաստան

Դաժանորեն ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա

Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռևս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար: 

«Մյուս՝ 4-ամյա երեխայի մոտ այսօր դրական դինամիկա կա, առկա է գանգային արյունազեղում։ Երկուսն էլ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

Ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք նախօրեին նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն գտնվում են կայուն վիճակում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնում է Գևորգ Դերձյանը։ 

Placeholder
Դաժանորեն ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա