Յարոսլավում գազի պայթյունից զոհերի թիվը հասել է երեքի
Աշխարհում
10:34 22/08/2020
Աշխարհ

Յարոսլավում գազի պայթյունից զոհերի թիվը հասել է երեքի

Յարոսլավի բնակելի շենքի փլատակներից, որտեղ տեղի է ունեցել գազի պայթյուն, փրկարարները գտել են մահացած կնոջ և երեխայի դիեր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հաղորդել են մարզային կառավարության մամուլի ծառայությունում:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային գլխավոր վարչության պետի, պարզվել են բոլոր բնակիչների ինքնությունները և ավարտվել են փրկարարական աշխատանքները, փլատակների տակ այլևս մարդ չկա:

«Բոլոր անունները հայտնի են, կատարվել է նույնականացումը, հայտնի է բոլորի ճակատագիրը: Փրկարարական աշխատանքներն ավարտվել են: Մենք այժմ որոշում կկայացնենք շենքի ամրացման վերաբերյալ», - ասել է Բոչարովը:

Նրա խոսքով ՝ պայթյունի հետևանքով վնասվել է 12 բնակարան, որոնցից վեցը ամբողջությամբ ավերվել է, մնում է վեցերորդ հարկի կախված քարերի փլուզման վտանգը:

Մինչ այդ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային գլխավոր վարչությունը հայտնել էր ևս մեկ կնոջ մահվան մասին:

Placeholder