Ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով
Հասարակություն
14:07 22/08/2020
Հայաստան

Ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով

Հայաստանի տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում  հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

ԱԻ նախարարության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով, 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:  24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Placeholder
Ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով