Շփման գծում Ադրբեջանի կողմից կրակոցները նվազել են
Քաղաքական
12:46 22/08/2020
ԼՂՀ

Շփման գծում Ադրբեջանի կողմից կրակոցները նվազել են

Օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 3500 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

 ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Համեմատության համար նշենք, որ նախորդ շաբաթ՝ օգոստոսի 9-15-ը, շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 6000 կրակոց:

 

 

Placeholder
Շփման գծում Ադրբեջանի կողմից կրակոցները նվազել են