Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի դեմ «Գունավոր հեղափոխությունների» սցենարի օգտագործման մասին
Քաղաքական
15:03 22/08/2020
Տարածաշրջան

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի դեմ «Գունավոր հեղափոխությունների» սցենարի օգտագործման մասին

«Գունավոր հեղափոխությունների» սցենար է ներգրավված Բելառուսի դեմ, իրավիճակի առանձնահատկությունն արտաքին գործոնի օգտագործումն է:«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ,  այդ մասին շաբաթ օրը Գրոդնոյի մոտակայքում գտնվող զորավարժարան կատարած այցի ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ամեն ինչ պարզ է, ինչպես և ենթադրում էինք, ամեն ինչ ընթանում է «Գունավոր հեղափոխությունների» պլանի համաձայն ՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի գրգռմամբ: Իրավիճակի ինքնատիպությունն ու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ արտաքին գործոն է ներգրավված, որը  միշտ չէ, որ լինում է: Սովորաբար նրանք գործընթացները տանում են ներսում, տապալում են գործող իշխանություններին, բայց քանի որ իշխանությունները մեր մոտ տեղում է, կոշ դիմադրում է՝ նրանք գործադրել են արտաքին գործոնը»,- Բելառուսի նախագահին ցիտել է «ԲելՏԱ» պետական գործակալությանը:

Նշվում է, որ Լուկաշենկոն պաշտպանության նախարարին և Արևմտյան օպերատիվ ուղության հրամանատարին հանձնարարել է ձեռնարկել բոլոր ջանքերը պաշտպանելու, առաջին հերթին Բելառուսի արևմտյան մարգարիտը, որը կենտրոնացած է Գրոդնոյում, ինչպես նա է շեշտել՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ամենակոշտ միջոցների կրառմամբ:

Placeholder
Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի դեմ «Գունավոր հեղափոխությունների» սցենարի օգտագործման մասին