ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսային համավարակի ավարտի ժամկետը
Աշխարհում
09:29 22/08/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսային համավարակի ավարտի ժամկետը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը  կորոնավիրուսի վարակի ավարտին երկու տարի է տվել։  Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ռոյթերսը։

ԱՀԿ տնօրենը հիշեցրել է, որ իսկանական գրիպի համավարակը, որը տարածվել էր 1918 թվականին, երկու տարի է տևել։ Նրա խոսքով, իհարկե, այսօր վիրուսի արագ տարածմանը նպաստում է շփումների մեծ քանակը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ տեխնիկական զարգացումը և գիտելիքները կարող են օգնել դադարեցնել համաճարակը:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը   նաև նշել է, որ կորոնավիրուսի  պատվաստանյութի ստեղծումը անմիջապես չի հանգեցնի հիվանդության վերացմանը։

Ամբողջ աշխարհում արդեն կորոնավիրուսով վարակված է ավելի քան 23 միլիոն մարդ։ Կորոնավիրուս է տարածված աշխարհի 188 երկրում։ Համավարկի ողջ ընթացքում մահացել է ավելի քան 795 հազար վարակակիր։

Placeholder
ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսային համավարակի ավարտի ժամկետը