«Բարսելոնան» Մեսսիին 700 միլիոն եվրո է գնահատել
Աշխարհում
16:00 24/08/2020
Աշխարհ

«Բարսելոնան» Մեսսիին 700 միլիոն եվրո է գնահատել

«Բարսելոնան» կարող է իր առաջատար Լիոնել Մեսսիին բաց թողնել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Սակայն, 33-ամյա արգենտինացուն ձեռք բերել ցանկացողները պետք է վճարեն 700 միլիոն եվրո: Հենց այսքան է Բարսելոնան գնահատել իր ավագին: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։ 

Ֆուտբոլիստին ձեռք բերելու հավակնություններ ունեն «Ինտերը», «Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն-Ժերմենը», սակայն նման բարձր գինը կարող է վախեցնել այդ ակումբներին:

Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է մյուս տարվա հունիսին: Արգենտինացին առայժմ չի ուզում երկարաձգել պայմանագիրը: Միաժամանակ, նոր մարզիչ Ռոնալդ Կումանը կցանկանար, որպեսզի Մեսսին մնար թիմում ու երկարաձգեր պայմանագիրը:

Placeholder
«Բարսելոնան» Մեսսիին 700 միլիոն եվրո է գնահատել