Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ մարդիկ կարող են երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկովեի խոսքը։ Վերջինս անդրադարձել էր հայտարարություններին, որ Հոնկոնգում հայտնաբերվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք:
«Հնարավոր է վիրուսի «վերակենդանացում» առաջանա։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ չէ արագ եզրակացություններ անել»,- ասել է նա։
Նրա խոսքով, պետք է նկատի ունենալ նաև հանգամանքը, որ կորոնավիրուսի մյուս տեսակների դեպքում առաջացած հակամարմինները որոշ ժամանակ անց «անհետանում» են օրգանիզմից։