2019-ի հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020-ին՝ 207 հազար 795 դրամ. Փաշինյան
Քաղաքական
10:05 24/08/2020
Հայաստան

2019-ի հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020-ին՝ 207 հազար 795 դրամ. Փաշինյան

2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ: Ֆեյսբուքյան էջում տվյալները ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջև, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ:

Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ: 

Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունը ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է եւ աշխատավարձերի անկումը կանխելը:

Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել: Ուզում եմ հիշեցնել, որ վերը նշված թվերը ձևավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա և  այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Placeholder
2019-ի հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020-ին՝ 207 հազար 795 դրամ. Փաշինյան