Հարցում. Սեպտեմբերին դպրոցների վերաբացման դեպքում  ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց
Կրթություն, գիտություն
13:04 24/08/2020
Հայաստան

Հարցում. Սեպտեմբերին դպրոցների վերաբացման դեպքում ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց

Համաշխարհային Բանկի հանձնառությամբ, Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը հունիսի 21-29-ը անցկացրել է Հայաստանում քաղաքացիների ներկայացուցչական հետազոտություն՝ ավելի լավ հասկանալու վերջիններիս՝ կորոնավիրուսի մասին տեղեկացվածությունը, վերաբերմունքը և ընկալումները: Այս մասին հայտնում են ՀԲ-ի երևանյան գրասենյակից։ 

Ըստ հետազոտության,  COVID-19 ընկալվում է երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիր (36%), հաջորդում է` գործազրկությունը (33%):

Հարցվածների մեծամասնությունը` 54%-ը «Լիովին վստահում է», 27%-ը «Ավելի շուտ վստահում է» առողջապահական համակարգին:

Սեպտեմբերին դպրոցների վերաբացման դեպքում, ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց։
 

Placeholder
Հարցում. Սեպտեմբերին դպրոցների վերաբացման դեպքում ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց