«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը մեկ շաբաթով երկարացվում է
Մշակույթ
09:30 24/08/2020
Հայաստան

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը մեկ շաբաթով երկարացվում է

Օգոստոսի 21-ից Հայաստանի Ազգային պատկերասրահում վերաբացվել է «Դալի և Պիկասո»  ցուցահանդեսը: Ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, այս օրերին նաև հերթեր են գոյացել պատկերասրահի մուտքի մոտ։

«Հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության ահռելի հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ»,- հայտնում են Ազգային պատկերասրահից։

Աշխատանքային ժամերը ՝ օգոստոսի 25-30-ը ժամը 11.00-20.30-ը:

Հիշեցնենք,   որ   ցուցահանդեսը   ներկայացնում  է  Սալվադոր  Դալիի  և  Պաբլո Պիկասոյի  260  ստեղծագործություն  (քանդակ,  գրաֆիկա,  խեցեղեն)՝  «Искусство Наций»  հիմնադրամի  նախագահ,  մեկենաս  և  հավաքորդ  Ալեքսանդր  Շադրինի մասնավոր  հավաքածուից:  Այս ցուցահանդես-նախագիծն  արդեն  ներկայացվել  է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում,  այն  Դալիի  ստեղծագործությունների  խոշորագույն  և  Պիկասոյի խեցեգործական  աշխատանքների  ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Ցուցահանդեսը բացվել է մարտի 7-ին, պետք է գործեր  մինչև ապրիլի 26-ը, սակայն համավարակով պայմանավորված պատկերասրահը փակ էր։

Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։ 

Placeholder
«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը մեկ շաբաթով երկարացվում է