Թեղուտցիները փակել են «Թեղուտ» մտնող ճանապարհը
ԱՅԼՄԱՄՈՒԼ
17:36 24/08/2020
Հայաստան

Թեղուտցիները փակել են «Թեղուտ» մտնող ճանապարհը

Այսօր ժամը 12։00-ի սահմաններում, շուրջ 100 թեղուտցիներ հավաքվել էին «Թեղուտ» ՓԲԸ-ի առաջին անցակետի մոտ։ Նրանք պահանջում էին կա՛մ վերադարձնել իրենց հողերը, կա՛մ աշխատատեղ ապահովել, որպեսզի իրենք էլ կարողանան աշխատել Թեղուտի հանքը շահագործող ընկերությունում։  Այս մասին գրում է hetq.am կայքը։ 

Շուրջ 2 ժամ առաջ նրանք փակեցին «Թեղուտ» ՓԲԸ մտնող ճանապարհը։ Գյուղացիները պահանջում են նաև շրջակա միջավայրն աղտոտելու, իրենց տնտեսությանը վնասներ հասցնելու համար Թեղուտի և Շնողի թոշակառուներին վճարել 40 հազար դրամ նպաստ, ինչպես, օրինակ, վճարում են Սյունիքի մարզի Արծվանիկի պոչամբարի հարակից համայնքի բնակիչներին։

Գյուղացիները դեռևս հավաքված են նույն տեղում։ Նրանց մոտ է նաև Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Թումանյանի ոստիկանապետ Արտակ Գուրջանյանը նույնպես տեղում է, նա հորդորում է գյուղացիներին բացել ճանապարհը՝ ասելով, որ ընկերությունում դեռևս ազատ աշխատատեղեր չկան։ 

Placeholder
Թեղուտցիները փակել են «Թեղուտ» մտնող ճանապարհը