Վարդենիսում կորոնավիրուսի նոր բռնկում է սկսվել
Առողջություն
12:15 24/08/2020
Հայաստան

Վարդենիսում կորոնավիրուսի նոր բռնկում է սկսվել

Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել։ 

«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի  համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:

Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան և առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։ 

Placeholder
Վարդենիսում կորոնավիրուսի նոր բռնկում է սկսվել