Արսեն Թորոսյանին կփոխարինի Անահիտ Ավանեսյանը
Քաղաքական
14:45 25/08/2020
Հայաստան

Արսեն Թորոսյանին կփոխարինի Անահիտ Ավանեսյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին արձակուրդ է տրամադրվում։ 

Որոշման համաձայն՝. 

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ:

 Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը»։ 

Placeholder
Արսեն Թորոսյանին կփոխարինի Անահիտ Ավանեսյանը