ՄԱԿ. 120 միլիոն մարդ կարող է կորցնել իր աշխատանքը զբոսաշրջության ոլորտում
Տնտեսություն
10:29 25/08/2020
Աշխարհ

ՄԱԿ. 120 միլիոն մարդ կարող է կորցնել իր աշխատանքը զբոսաշրջության ոլորտում

Ամբողջ աշխարհում տուրիզմի ոլորտում աշխատող 120 միլիոն աշխատող  կարող է մնալ առանց աշխատանքի՝ կապված կորոնավիրուսի համավարակի և դրանով պայմանավորված սահմանափակումների հետ։  Այս մասին հայարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Աշխարհում յուրաքանչյուր տասերորդ մարդն աշխատում է զբոսաշրջության ոլորտում, այն ապահովում է հարյուր միլիոնավոր մարդկանց կենսապահովման համար  միջոցներ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, համաճարակն ավերում է տուրիզմի ոլորտը։ Նրա խոսքով, հատկապես սպառնալիքի տակ են հայտնվել միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները, որտեղ կանայք և երիտասարդները կազմում են աշխատողների մեծ մասը:

ՄԱԿ-ի տվյալներով, զբոսաշրջիկների թիվը կարող է նվազել 58 տոկոսից մինչև 78 տոկոս՝ 2020 թվականին, ինչը կհանգեցնի այցելուների ծախսերի կրճատմանը՝ 2019 թ. -ի 1,5 տրիլիոն դոլարից մինչև 310-570 միլիարդ դոլար 2020 թվականին:

Placeholder
ՄԱԿ. 120 միլիոն մարդ կարող է կորցնել իր աշխատանքը զբոսաշրջության ոլորտում