Շարունակվում է 0.5 կգ-ից պակաս քաշ ունեցող սիգերի ազատ վաճառքը
Հասարակություն
18:55 25/08/2020
Հայաստան

Շարունակվում է 0.5 կգ-ից պակաս քաշ ունեցող սիգերի ազատ վաճառքը

Շարունակվում է 0.5 կգ-ից պակաս քաշ ունեցող սիգերի ազատ վաճառքը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում ահազանգում է  Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ձկնաբան Սամվել Պիպոյանը։ 

«Նորից սիգի պահպանության մասին...

Ինչպես գիտենք, մի քանի օր է, ինչ արգելվել է 0.5 կգ-ից պակաս քաշ ունեցող սիգի որը Սևանա լճում: Սակայն այսօր, Երևան քաղաքի Գ. Նժդեհի հրապարակին կից տարածքում /Երրորդ մաս/ ինչպես յուրաքանչյուր օր, այսօր էլ նույնպես շարունակվում է 0.5 կգ-ից պակաս քաշ ունեցող սիգերի ազատ վաճառք: Կախված իրենց չափերից նրանք վաճառվում էին 5 հատը 1000 դրամ, 4 հատը 1000 դրամ, 3 հատը` 1000 դրամ: Շրջակայքում շրջում էին ոստիկաններ, որոնք կանգնեցրել էին մի քաղաքացու և վիճաբանություն մեջ էին նրա հետ հավանաբար դիմակ չկրելու համար:

Նման իրավիճակում ինչ կարելի է անել, անգամ չգիտեմ: Անհատ մարդու /ով ուզում ես եղիր/ վիճաբանությունն էլ վաճառողների հետ որևէ արդյունք չի տալիս, եթե վարչական տույժի հետևանք չի ունենում նրանց համար: Էնպես որ հասարկական վերահսկողություն որպես այդպիսին հնարավոր չէ իրականացնել:

Իսկ իրազեկում, ահա այս կերպ փորձում ենք իրազեկել: Տեսնենք ինչ դուրս կգա»,- գրել է Պիպոյանը։

Հիշեցնենք, որ օրերս ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը  հայտնեց   սիգի արդյունագործական որսի կարգավորումների մասին, նշելով, որ արդեն իսկ գործելու են նոր սահմանափակումներ։

 

 

 

Placeholder