Իրանի էներգետիկայի նախարար. Հայաստանի հետ 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը կավարտվի տարեվերջին
Քաղաքական
13:24 25/08/2020
Տարածաշրջան

Իրանի էներգետիկայի նախարար. Հայաստանի հետ 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը կավարտվի տարեվերջին

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը  «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ։ Այս մասին գրում է regionmonitor-ը։

Պատասխանելով Իրանի և Ռուսաստանի էլցանցերը միացնելու գործընթացի վերաբերյալ հարցին՝ Արդաքանիանը նշել է, որ ՌԴ էլցանցին միանալու երկու ուղի կա՝ Ադրբեջանի և Հայաստանի ու Վրաստանի տարածքով։

«Եթե այդ ճանապարհներից որևէ մեկի անհրաժեշտ  ուսումնասիրություններն ավելի շուտ ավարտվեն, այդ գործը կիրականացվի»,-նշել է նախարարը։

Հավելենք, որ ավելի վաղ Իրանի արտահանման զարգացման բանկի միջազգային ներդրումների և ֆինանսավորման գծով գործադիր տնօրենը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագիծը կգործարկվի առաջիկա 6 ամսվա ընթացքում։

Placeholder
Իրանի էներգետիկայի նախարար. Հայաստանի հետ 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը կավարտվի տարեվերջին