Ասադը հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել
Քաղաքական
17:43 25/08/2020
Տարածաշրջան

Ասադը հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հունիսի 11-ից երկրի նախարարների կաբինետը ղեկավարող Հուսեյն Առնուսին հանձնարարել է ձևովորել նոր կառավարություն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի հաղորդել է Սիրիայի պետական SANA գործակալությունը:

«Նախագահ Ասադը հրապարակել է թիվ 210 հրամանագիր, համաձայն որի՝ նա Հուսեյն Առնուսին հանձնարարել է ստեղծել Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների նոր կաբինետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Հունիսի 11-ին Նախագահ Ասադն իր հրամանագրով պաշտոնից ազատել էր վարչապետ Իմադ Համիսին: Նույն օրը վարչապետի պաշտոնակատար էր նշանակվել Հուսեյն Առնուսը, որը նախկինում ղեկավարում էր Սիրիայի ջրային ռեսուրսների նախարարությունը:

Նախարարների կաբինետի ղեկավարի փոփոխությունը տեղի է ունեցել Սիրիայում վատթարացող տնտեսական և ֆինանսական իրավիճակի ֆոնին: Ինչպես ժամանակին հաղորդել էր «Asharq Al-Awsat» թերթը, Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացումն բերել է ազգային արժույթի շուկայական փոխարժեքի կտրուկ անկման` մեկ դոլարի արժեքը 1,020-ից հասցնելով մինչև 2,700 սիրիական ֆունտ:

Placeholder
Ասադը հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել