Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցել է քրեական 5 գործ. ՊՆ խոսնակ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 5 տարբեր հոդվածով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- գրել է նա։