Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին իսպանական ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին որոշել է լքել ակումբը։ Football Espana-հաղորդմամբ, ակումբը հաստատել է, որը ֆուտբոլիստը համապատասխան դիմում է ներկայացրել։
sport.ru-ն գրում է, որ արգենտինացին որոշել է օգտվել պայմանագրում առկա հնարավորությունից, ինչը թույլ է տալիս նրան յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին միակողմանիորեն դադարեցնել պայմանագիրը:
Լրագրողները, վկայակոչելով ակումբում աղբյուրը, շեշտում են, որ «Բարսելոնայի» ղեկավարները մտադիր են փորձել պահել Մեսսիին, բայց այն մասին, թե ինչի հաշվին է «Բարսելոնան» ծրագրում համոզել Լիոնելին մնալ, չի հաղորդվում: