Մոսկվայում հեղեղվել է Տրետյակովյան պատկերասրահը
Մշակույթ
18:20 26/08/2020
Աշխարհ

Մոսկվայում հեղեղվել է Տրետյակովյան պատկերասրահը

Մոսկվայում հորդառատ անձրևը լցվել է Կրիմսկի Վալ փողոցի վրա գտնվող  Տրետյակովյան պատկերասրահի շենք: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ականատեսները թանգարանից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում:
Կադրերում երևում է, որ շենքի տանիքից արտահոսք է եղել, հատակին ձևավորվել են ջրի կոտակումներ:

Աշխատակիցները դուրս են բերել այցելուներին և փորձում են փրկել ցուցանմուշները: Տրետյակովյան պատկերասրահի մամուլի ծառայությունից վստահեցրել են, որ բոլոր տարհանված հյուրերին կտրամադրվի մեկ այլ այցի անվճար տոմսեր:

Placeholder
Մոսկվայում հեղեղվել է Տրետյակովյան պատկերասրահը