ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական Ա արտոնագրի դասընթացի ընդունելություն
Սպորտ
19:20 26/08/2020
Հայաստան

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական Ա արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Placeholder