Առագաստանավային  սպորտի օլիմպիական չեմպիոնը կյանքի է կոչել «Մեկանգամյա  պլաստիկ» ծրագիրը
Սպորտ
18:56 26/08/2020
Աշխարհ

Առագաստանավային սպորտի օլիմպիական չեմպիոնը կյանքի է կոչել «Մեկանգամյա պլաստիկ» ծրագիրը

Թիավարության միջազգային  ֆեդերացիան աջակցում է  «Big Plastic Pledge» նախաձեռնությանը։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Առագաստանավային  սպորտի բրիտանուհի օլիմպիական չեմպիոն Հաննա Միլսը կյանքի է կոչել «Մեկանգամյա  պլաստիկ» ծրագիր։ Նրան ցնցել է 2016թ․ Ռիոյում տեսած պլաստիկ տարաների  թափոնների ահռելի քանակությունը։ Զարմացել  է, թե որքան  «ծանրաբեռնված է»  մոլորակը։

Մարտին Հելսետը, ով զբաղվում է  ֆրիդայվինգով / սուզալող՝  շունչը պահած  /  Նորվեգիայի ափերից երեք տարվա ընթացքում  արդեն հանել է հինգ տոննա պլաստիկի թափոն:

Նրա կարծիքով ամենապարզ լուծումներից մեկը կլինի այն, որ   ափամերձ հատվածով անցնողը հավաքի  հանդիպած պլաստիկե թափոնը: Դա լավ սկիզբ  կլինի: Ուսանելի է, որ մարդիկ  տեսնում են խնդիրը և փորձում են մաքրել տարիներով ջրի տակ մնացած թափոնները։

 

Placeholder