Կառավարության հաստատած օրակարգում մի շարք նախագծեր լրամշակման կարիք ունեին
Քաղաքական
11:34 27/08/2020
Հայաստան

Կառավարության հաստատած օրակարգում մի շարք նախագծեր լրամշակման կարիք ունեին

«Ցավով պետք է արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում ՀՀ-ում, ինչը ևս մեկ անգամ պետք է մեր ուշադրությունը սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման վրա»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքի պայթյունի դեպքին:

Վարչապետը հայտնեց, որ պայթյունի հետևանքով ավերվել  մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարան, հարուցվել է քրեական գործ: Նա տեղեկացրեց, որ բնակարանից զրկված բոլոր այն քաղաքացիները, որոնք դիմել են օգնության համար, ապահովվել են ժամանակավոր կեցավայրով, նրանց մեկ շաբաթով հյուրանոց է տրամադրվել մինչև բնակարանի հարցի լուծումը: Վարչապետը  քաղաքացիների ուշադրությունը բևեռեց բնական գազի շահագործման կանոնների պահպանման անհրաժեշտության վրա:

Անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ գործնականում արդեն 6 օր արձանագրվում է 200-ից քիչ դեպք, իսկ նախորդ օրը արձանագրվել է 203 նոր դեպք՝ 1938 թետավորման արդյունքում:

«Նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, նորից շարունակում է նվազել և այն պայմանավորված է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նկատելով, որ համաճարակի ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսից 864 մահ  և ևս 265 մահ այլ պատճառներով՝ վարչապետը ցավակցություն հայտնեց այդ և գազի պայթյունից զոհված քաղաքացու հարազատներին:

Կառավարությունն անցավ օրակարգի հաստատմանը, և վարչապետը նախարարների զեկույցից տեղեկացավ, որ 46 նախագծից 3-ում լրամշակման կարիք կա: Այն չխանգարեց, որ կառավարությունը հաստատի օրակարգը և անցնի 3 քննարկվող որոշումների ներկայացմանը:

Placeholder
Կառավարության հաստատած օրակարգում մի շարք նախագծեր լրամշակման կարիք ունեին