2020 թ. ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի  նոյեմբերի 11-18-ը՝ առցանց ձևաչափով
Սպորտ
20:40 27/08/2020
Հայաստան

2020 թ. ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 11-18-ը՝ առցանց ձևաչափով

2020 թ. ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը նախատեսված է Պերուում,  նոյեմբերի 11-18-ը,  կանցկացվի առցանց ձևաչափով։ IWF- ն և կազմկոմիտեն նման  որոշումն ընդունել  են մարզիկների առողջության և անվտանգության մտահոգությամբ:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Առաջիկայում ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի մրցաշարին առնչվող բոլոր մանրամասները։

Հաշվի առնելով , որ 2020-ի օրացույցում  միջազգային քիչ մրցաշարեր են մնացել անցկացնելու, հավանականությունը  մեծ է, որ  ընթացիկ մրցաշրջանում  այլևս «կենդանի» միջոցառումներ չեն լինի։

Կարևորագույն  իրադարձություններից է  Մոսկվայում  նշանակված Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանա  հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը։

 

Placeholder